ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքագետը ներկայացրել է քարտեզներից մեկը, թե ինչպես են պատկերացնում Ադրբեջանի ծավալումը ի հաշիվ Հայաստանի, Իրանի և Վրաստանի

Թուրքագետը ներկայացրել է քարտեզներից մեկը, թե ինչպես են պատկերացնում Ադրբեջանի ծավալումը ի հաշիվ Հայաստանի, Իրանի և Վրաստանի

«Մենք հիմա ականատես ենք լինում ոչ թե միայն նրան, թե ոնց է սա իրականություն դառնում, այլև ինչպես են դրան նպաստում ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունները»: Այս մասին գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Թուրքիան խնդիր է դրել ստեղծել Հարավ-արևմտյան Ադրբեջանի, որի մեջ կմտնեն Էրևանի և Թիֆլիսի (Ախալքալաքի և Ախալցխայի շրջաններ) նահանգների մի մասը և Ադրբեջանի Հանրապետությունը, որին դրանից առաջ պետք է միանան հարավ-արևմտյան Ադրբեջանը, Աջարիան, իսլամաբնակ Թերեքը, Դաղստանը, Ղարաբաղը, պարսկական Ղարադաղը, Թավրիզը, Մարաթը։ Այս միջոցով պետք է ստեղծվի մեծ Ադրբեջանը Թուրքիայի հովանավորության ներքո»։

Մեր տարածաշրջանի վերաբերյալ Ադրբեջանում ու Թուրքիայում առկա քաղաքական իրական պատկերացումների մասին երբեմն ավելի խոսուն են վկայում այն քարտեզները, որոնք լայնորեն տարածվում են թե՛ որոշում կայացնողների, թե՛ հասարակ ժողովրդի շրջանում։

Նա նաեւ ցույց է տվել դրանցից ամենահայտնիներից մեկը, որում երևում է, թե ինչպես են պատկերացնում Ադրբեջան պետության ծավալումը ի հաշիվ Հայաստանի, Իրանի և Վրաստանի։

  • Կիսվել: