ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թումոյի կրթական ցանցը Արցախում համալրվեց ևս երկու Թումո տուփով

Թումոյի կրթական ծրագիրն հասնում է Արցախի բոլոր պատանիներին: Այսօր` հունիսի 5-ին, Արցախի Մարտունի և Ասկերան քաղաքներում բացվեցին Թումո տուփերը, որոնք Մարտակերտի տուփի և Ստեփանակերտի Թումո կենտրոնի հետ միասին կկազմեն Թումոյի ամբողջական կրթական ցանցի հիմքը Արցախում: Այն հնարավորություն կտա Արցախում բնակվող բոլոր պատանիներին ստանալ նորարարական կրթություն տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում:

Տուփերի մեկնարկը տրվեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և պետնախարար Արտակ Բեգլարյանի, կրթության նախարար Անահիտ Հակոբյանի, Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի, համայնքային իշխանությունների, Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի և զարգացման տնօրեն Բեկոր Փափազյանի, Թումո Ստեփանակերտի առաջադեմ շրջանավարտների և նորաթուխ թումոցիների մասնակցությամբ:

«2021-ի սեպտեմբերին հայտարարեցինք մեր ընդլայնման ծրագրի մասին ամբողջ երկրով, և այսօրվանից ունենք արդեն 8 գործող տուփ փոքր համայնքներում և 3 նոր մարզային կենտրոն` կառուցման ակտիվ փուլում: Հատուկ ուրախությամբ ենք այսօր փաստում, որ Արցախում կատարել ենք մեր առջև դրված հիմնական նպատակը. 2015-ից գործող Ստեփանակերտի Թումո կենտրոնի և արդեն երեք տուփերի միջոցով մեր կրթական ծրագիրը հասանելի է դառնում տեղացի բոլոր պատանիներին` անհրաժեշտության դեպքում ապագա ընդլայնման հնարավորության երաշխիքով։ Իսկ այդ ընդլայնման առաջին քայլի մասին հենց այսօր էլ նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցինք. սկսում ենք աշխատել Կարմիր Շուկայում տուփ հիմնելու ուղղությամբ»,- ասաց Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Միջոցառմանը ներկա Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը նշեց, «Արցախի երաշխավորված ապագան կիրթ ու նոր հորիզոններ բացահայտող երեխաների ու պատանիների ձեռքբերումն է: Շնորհակալ ենք մեր գործընկերներին մեզ հետ այս ճանապարհը բարձր պատասխանատվությամբ անցնելու համար: Թումոյի կրթական ծրագրի ապակենտրոնացումն Արցախում իսկապես պահանջված էր, քանի որ երեխաները ստանում են ժամանակակից կրթություն իրենց համայնքներում ու հարազատ միջավայրում»:

Նորաբաց երկու տուփերում էին իրենց առաջին թումոյական փորձառությունը ստացող տեղացի պատանիները: Այսուհետ նրանք հնարավորություն են ստանում խնայել յուրաքանչյուր դասին Ստեփանակերտ ճամփորդելու ժամանակը և ստանալ Թումոյի ծրագրի ինքնուսուցման չափաբաժինն իրենց համայնքում: Տուփի տեղադրման վայրի ընտրությունը այն հասանելի է դարձնում ոչ միայն տվյալ քաղաքի, այլև մոտակա բնակավայրերի պատանիներին: Այդպիսով, Մարտունիի տուփ կկարողանան այցելել

Գիշիի, Ճարտարի, Հերհերի, Բերդաշենի, Ննգիի և այլ բնակավայրերի պատանիները, իսկ Ասկերանի տուփը կհյուրընկալի Խրամորթի, Խնապատի, Աստղաշենի, Իվանյանի, Պատարայի և շրջանի այլ բնակավայրերի երիտասարդներին: Իսկ դասընթացներին և նախագծերին մասնակցելու համար տուփերի բոլոր ուսանողները կուղևորվեն Թումո Ստեփանակերտ ծրագրի շրջանակներում տրամադրվող տրանսպորտով:

Մարտունեցի Ալեքսանդր Շահրամանյանը Թումո Ստեփանակերտ է հաճախել Թումոբուսերի միջոցով: Հմտանալով ծրագրավորման ոլորտում` նա ընդունվել է Յուտայի համալսարան, որտեղ այժմ ուսումնասիրում է տվյալների գիտության ոլորտը: Նա եկել էր Մարտունու Թումո տուփի բացմանը` նոր թումոցիների հետ կիսվելու իր փորձառությամբ: «Թումո տուփերի` Արցախի շրջաններ հասնելը շատ կարևոր է: Թումոյի տված ոչ ֆորմալ կրթությունն է, որ տալիս է ներկայիս մասնագիտություններով առաջ գնալու համար անհրաժեշտ նոր գիտելիքները: Մարտունեցի ու ասկերանցի ընկերներիս շնորհավորում եմ ու խորհուրդ տալիս, որ հաղթահարեն բոլոր դժվարությունները ու փորձեն հնարավորինս շուտ գտնել այն ուղղությունները, որ իսկապես կսիրեն»:

***
Թումո կենտրոնն Արցախի մայրաքաղաքում գործում է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ 2015 թվականից և այս ընթացքում ունեցել է շուրջ 4000 ուսանող, ավելի քան 300 դասընթաց, 100 և ավել աշխատարան և նախագիծ: Մարտակերտի, Ասկերանի և Մարտունիի տուփերի ուսանողները ծրագրի ինքնուսուցման փուլն անցնելու են տուփերում, իսկ դասընթացներին մասնակցելու համար ուղևորվելու են Թումո Ստեփանակերտ հատուկ տրանսպորտով:

Թումո տուփը փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես ինքնուսուցման տարածք տեղի և մոտակա բնակավայրերի պատանիների համար։ Յուրաքանչյուր Թումո տուփ հնարավորություն է տալու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան 300-400 պատանու։

  • Կիսվել: