ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ծրագրավորված 144 մլրդ–ի փոխարեն 2022–ին Արցախին 176 մլրդ դրամ է տրվել ՀՀ բյուջեից. ֆիննախ

Ծրագրավորված 144 մլրդ–ի փոխարեն 2022–ին Արցախին 176 մլրդ դրամ է տրվել ՀՀ բյուջեից. ֆիննախ

Ծրագրավորված 144 մլրդ–ի փոխարեն 2022–ին Արցախին 176 մլրդ դրամ է փոխանցվել ՀՀ բյուջեից։ ԱԺ–ում 2022 թ–ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին։

Ըստ նախարարի` օտարերկրյա ուղղակի ներդրումները 2022 թ–ին երկու անգամ ավելացել են` ՀՆԱ–ի նկատմամբ կազմելով 5.1 տոկոս։

«Նման բարձր ցուցանիշ վերջին տասնամյակում չի եղել»,– վստահեցրեց նախարարը։
Արծվիկ Մինասյանի մյուս հարցին ի պատասխան Վահե Հովհաննիսյանն ասաց, որ ՀՆԱ–հարկեր հարաբերակցությունը 2026 թ–ին մտադիր են հասցնել 26 տոկոսի, ինչըպետք է տեղի ունենա վարչարարության բարելավման միջոցով։
 
Ինչ վերաբերում է շինարարության ոլորտին, ապա այն աճել է 12.5 տոկոսով, իսկ այս ոլորտում ուղղակի ներդրում կատարողների ցանկում Ադրբեջանը և Թուրքիան չկան։
Արտաքին պարտքը 2022 թ–ին մեծացել է 165 մլրդ դրամի չափով` վարկեր վերցնելու արդյունքում, սակայն, միաժամանակ, պարտքի մարում է եղել 99.6 մլրդ դրամի չափով։

  • Կիսվել: