չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ծովատեղ համայնքում կյանքը բնականոն հունով է ընթանում․ գյուղի առօրյան ու խնդիրները

Ծովատեղ համայնքում կյանքը բնականոն հունով է ընթանում․ գյուղի առօրյան ու խնդիրները

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ծովատեղ համայնքում, «Ջրամատակարարում» ՓԲ ընկերության կառուցած ներքին ցանցի շնորհիվ, բոլոր տնտեսությունններն ապահովվել են շուրջօրյա ջրամատակարարմամբ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ծովատեղի համայնքապետ Սամվել Աբրահամյանը՝ նշելով, որ գյուղն ապրում է բնականոն կյանքով:

Նրա խոսքով՝ այս օրերին բնակիչները զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով՝ հիմնականում անասնապահությամբ ու հողագործությամբ: Գյուղը շրջապատված է մրգատու այգիներով․ ծովատեղցիները մշակում են տնամերձ այգիները, բանջարաբոստանային մշակաբույսեր:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Գյուղում բնականոն է գործում համայնքապետարանը, որը վերակառուցվել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և ԱՄՆ «Հայ բժշկական» հիմնադրամի, Շվեյցարիայի «Հայկական բարեգործական ընդհանուր միության» աջակցությամբ։ Այստեղ են տեղակայված նաև բուժկետն ու ակումբը: Դպրոցի շենքային պայմանները բարեկարգ են: Մանկապարտեզ չունենք, քանի որ նախադպրոցական տարիքի երեխաները գյուղում փոքրաթիվ են: Ունենք նաև 180 հոգու համար նախատեսված հանդիսությունների սրահ, շենքային պայմանները լավ են»,-ներկայացրել է համայնքապետը՝ հավելելով, որ գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, սակայն գազաֆիկացված չէ, որն այսօր առավել քան անհրաժեշտությունն է։

  • Կիսվել: