ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թոմաս դե Վաալը անուղղակի բացահայտում է, թե՛ ինչու՞ է փակվել Լաչինի միջանցքը

Թոմաս դե Վաալը անուղղակի բացահայտում է, թե՛ ինչու՞ է փակվել Լաչինի միջանցքը

Կարճաժամկետ հեռանկարում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հնարավոր չէ։ Այսպես է ասում բրիտանացի հայտնի փորձագետ Թոմաս դե Վաալը:

«Turan» գործակալությանը տված իր հարցազրույցում դե Վաալը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է ազատվել Մոսկվայի ազդեցությունից, բայց իրականությունն այն է, որ Ռուսաստանն միակ այն երկիրն է, ով կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը: Ըստ դե Վաալի, մինչև 2025 թվականը, Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ մի խաղաղության պայմանագիր չի կարող կնքվել, որի պատճառով էլ խաղաղության միակ ելքը, դա ռուսական խաղաղության առաքելության շարունակությունը պիտի լինի նաև 2025 թվականից հետո:

Սակայն, ըստ նրա,նույնիսկ դա դժվար կլինի կյանքի կոչել, քանզի թե՛ Հայաստանում, և թե՛ հատկապես Ադրբեջանում, ռուսների հանդեպ կա շատ ցածր վստահություն: Մինչ Լաչինի շրջափակումը, ռուսներին ավելի շատ վստահում էին Լեռնային Ղարաբաղում: Սակայն Լաչինի շրջափակումից հետո, երբ ռուսները տևական ժամանակ է ինչ չեն կարողանում բացել այդ ճանապարհը, Ղարաբաղում էլ ռուսների հանդեպ վստահությունն սկսում է նվազել:

Ըստ դե Վաալի, ռուսների հանդեպ վստահության կորուստը վերը նշված կովկասյան երկրներում պակասում է նաև ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, քանզի դրանից հետո Արևմուտքում չեն ուզում աշխատել Մոսկվայի հետ, ինչը դժվարացնում է նրա գործերը նաև այլ տարածաշրջաններում։ 

Գործակալությանը տված իր հարցազրույցում բրիտանացի փորձագետը չի նշում, թե՛ ի՞նչ է կանխատեսում նա մոտ ժամանակներս տարածաշրջանի վերաբերյալ: Սակայն նրա գնահատականներից պարզ է դառնում, որ պատերազմի վտանգը այստեղ մեծանալու է 2025 թվականի մոտակայքում:

  • Կիսվել: