կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
TIME-ը 2023-ի 100 լավագույն լուսանկարների ցանկում ներառել է տեղահանված արցախցիների լուսանկարը

TIME-ը 2023-ի 100 լավագույն լուսանկարների ցանկում ներառել է տեղահանված արցախցիների լուսանկարը

TIME հանդեսը ներկայացրել է տարվա լավագույն լուսանկարների հարյուրյակը, որում ներառվել է նաև արցախցի բռնի տեղահանվածների լուսանկարը:

Այն արվել է այս տարվա սեպտեմբերի 25-ին, երբ Արցախի Հանրապետության հարյուր հազարից ավելի բնակիչ Ադրբեջանի զանգվածային հարձակման հետևանքով բռնի տեղահանվել է Հայաստան:

TIME-ի ցանկում ներառված լուսանկարի հեղինակը Նաննա Հեյթմանն է (The New York Times/Redux): Լուսանկարում բեռնատարով Կոռնիձոր ժամանած տարեց արցախցիներ են:

  • Կիսվել: