երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
«The HALO Trust»-ի պատվիրակությունը Մասիս Մայիլյանին է ներկայացրել Արցախում ականազերծման աշխատանքների ընթացքը

«The HALO Trust»-ի պատվիրակությունը Մասիս Մայիլյանին է ներկայացրել Արցախում ականազերծման աշխատանքների ընթացքը

Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Նիկ Սմարթին, ծրագրի ղեկավարի պաշտոնում իր առաքելությունն ավարտած Ռոբերտ Սայֆրետին եւ Արցախում ծրագրի նորանշանակ ղեկավար Մայլզ Հոթորնին:

Ռոբերտ Սայֆրետն ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին է ներկայացրել Արցախում «The HALO Trust» կազմակերպության ծրագրի ղեկավարի պաշտոնում իրեն փոխարինած Մայլզ Հոթորնին եւ երախտագիտություն հայտնել Արցախի Հանրապետության իշխանություններին համագործակցության եւ  կազմակերպության կողմից իրականացվող մարդասիրական ականազերծման առաքելությանն օժանդակելու համար։

«The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Նիկ Սմարթը ԱԳ նախարարին է ներկայացրել Արցախում կազմակերպության մարդասիրական ականազերծման աշխատանքների ընթացքին եւ ապագա ծրագրերին առնչվող մանրամասներ։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել «The HALO Trust»-ի եւ Արցախի համապատասխան պետական կառույցների միջեւ հաստատված համագործակցության մակարդակի կապակցությամբ:

  • Կիսվել: