հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Տղերք գործ ունենք անելու». արցախցիներն այսօր երթով գնալու են՝ Վոլկովի հետ հանդիպում պահանջելու

«Տղերք գործ ունենք անելու». արցախցիներն այսօր երթով գնալու են՝ Վոլկովի հետ հանդիպում պահանջելու

Այսօր երթով շարժվելու ենք դեպի օդանավակայան՝ պահանջելու հանդիպում ռուս խաղաղապահ առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը:

«Ժամը 14:30 հավաքվում ենք Տատիկ-պապիկ հուշարձանի մոտ։

15:00-ին ոտքով շարժվում դեպի նշանատեղի»,-նշել է նա:

Նա նաև ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է. «Ճանապարհն այդպես էլ չբացվեց, երեկվա հանդիպումները որևէ արդյունք չտվեցին։ Մենք օրեր առաջ մարդկանցով բարձրացել էինք ռուս խաղաղապահների անցակետ, խնդրել ու պահանջել կատարել նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունները և ասել, որ այս նույն ժողովրդով ու ավելի շատ իջնելու ենք օդանավակայան, եթե ճանապարհը չբացվի»։

  • Կիսվել: