շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տեր Անդրեաս քահանա Թավադյանն այցելել է Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»` շնորհավորելու եռյակ տղաներ լույս աշխարհ բերած մայրիկին

Տեր Անդրեաս քահանա Թավադյանն այցելել է Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»` շնորհավորելու եռյակ տղաներ լույս աշխարհ բերած մայրիկին

Առողջապահության նախարարության հոգևոր պատասխանատու արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանն այսօր այցելել է Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»` իր շնորհավորանքն ու օրհնությունը բերելու օրերս Արցախում եռյակ տղաներ լույս աշխարհ բերած մայրիկին, տեղեկանում ենք ՀԱՍԵ Արցախի թեմից։

Տեր Հայրն ընդգծեց, որ երեխայի ծնունդն ընտանիքում օրհնություն է, իսկ այս դեպքում` եռակի օրհնություն: Տեր Անդրեասը Նոր Կտակարան նվիրեց երեխաների մորը` մաղթելով առողջություն ու խաղաղ կյանք նորածին տղաներին:

 

  • Կիսվել: