կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Արցախի թեմի առաջնորդն ընդունել է պատմահայրենասիրական երիտասարդական շարժման հիմնադիրներին

Արցախի թեմի առաջնորդն ընդունել է պատմահայրենասիրական երիտասարդական շարժման հիմնադիրներին

ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ընդունել է մարշալ Բաղրամյանի անվան պատմահայրենասիրական երիտասարդական շարժման հիմնադիրներին և ակտիվիստներին: Այս մասին տեղեկացնում են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմից՝ մանրամասնելով, որ Սրբազան Հայրն իր օրհնությունը բերեց շարժման գործունեությանը և կարևորեց 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հիշատակի հավերժացումը, որոնք հասան ֆաշիզմի և նացիզմի դեմ երկար սպասված Մեծ Հաղթանակին: Քննարկվել են երիտասարդության հայրենասիրական դաստիարակության, վետերանների և Մեծ հայրենական պատերազմի հուշարձանների նկատմամբ հոգածության հարցերը: Հատուկ ուշադրություն է դարձվել ռուս-հայկական հոգևոր կապերի ամրապնդմանը։

ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ընդունել է մարշալ Բաղրամյանի անվան պատմահայրենասիրական երիտասարդական շարժման հիմնադիրներին և ակտիվիստներին:

Այս մասին տեղեկացնում են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմից՝ մանրամասնելով, որ  Սրբազան Հայրն իր օրհնությունը բերեց շարժման գործունեությանը և կարևորեց 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հիշատակի հավերժացումը, որոնք հասան ֆաշիզմի և նացիզմի դեմ երկար սպասված Մեծ Հաղթանակին:

Քննարկվել են երիտասարդության հայրենասիրական դաստիարակության, վետերանների և Մեծ հայրենական պատերազմի հուշարձանների նկատմամբ հոգածության հարցերը:

Հատուկ ուշադրություն է դարձվել ռուս-հայկական հոգևոր կապերի ամրապնդմանը։

  • Կիսվել: