ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀԱՍԵ Արցախի թեմի նախաձեռնությամբ երիտասարդ ընտանիքների համար ծրագիր է մեկնարկել

ՀԱՍԵ Արցախի թեմի նախաձեռնությամբ երիտասարդ ընտանիքների համար ծրագիր է մեկնարկել

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմը երիտասարդ ընտանիքների համար մեկնարկել է «Դրախտի ընտանիք» խորագրով ծրագիրը:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ծրագրի հոգևոր մասի պատասխանատու Տեր Անդրեաս քահանա Թավադյանը տեղեկացրել է, որ այն կտևի 10 ամիս՝ նպատակ ունենալով ամրապնդել եկեղեցի- ընտանիք կապը, ինչպես նաև նպաստել ամուր և առողջ ընտանիքների ստեղծմանը:

«Ծրագիրը երիտասարդ ընտանիքներին եկեղեցուն ծանոթանալու և հոգեբանական աջակցություն ստանալու հնարավորություն կտա»,-մանրամասնեց հոգևոր հայրը՝ հավելելով, որ ամիսը մեկ անգամ երիտասարդ ընտանիքների հետ հանդիպումներ են ունենում հոգեբաններ, մանկաբարձ ու տնտեսագետ։

Տեր Անդրեաս քահանա Թավադյանի համոզմամբ՝ մասնակից 40 ընտանիքները այդ ընթացքում բավարար գիտելիք կստանան հոգևոր կյանքի, տնտեսագիտության՝ մասնավորապես տնտեսությունը արդյունավետ կազմակերպելու և առողջության պահպանման վերաբերյալ:

«Մենք արդեն մեկ հանդիպում ունեցել ենք երիտասարդ ընտանիքների հետ, հաջորդ հանդիպումը կլինի ապրիլին: Զատկական տոնին ընդառաջ՝ մասնակիցների բնակարաններում կկատարվի տնօրհներք և հարազատների օրհնություն»,-տեղեկացրել է հոգևոր հովիվը:

  • Կիսվել: