Տեղահանված և բնակտարածք կորցրած անձանց ժամանակավոր բնակապահովման աջակցության նպատակով ԱՀ պետբյուջեում ավելացումներ կկատարվեն
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվել և ընդունվել է ««Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունից՝ մանրամասնելով, որ առաջարկվող փոփոխությամբ՝ ԱՀ 2022թ պետական բյուջեի սեփական եկամուտները կավելանան 5,000.0 մլն դրամով, ինչը պայմանավորված է որոշ հարկ վճարողների հարկման բազայի ճշգրտմամբ, ինչպես նաև պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցության տրամադրմամբ: