հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Տեղահանված բնակիչներին 40 հազար դրամական աջակցության վճարումները կմեկնարկեն առաջիկա օրերին. Արտակ Բեգլարյան

Տեղահանված բնակիչներին 40 հազար դրամական աջակցության վճարումները կմեկնարկեն առաջիկա օրերին. Արտակ Բեգլարյան

Տեղահանված բնակիչներին տրամադրվող 40 հազար դրամ աջակցության օգոստոս ամսվա վճարումները կմեկնարկեն առաջիկա օրերին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին պետական նախարարի պաշտոնում իր գործունեության ամփոփման մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Արտակ Բեգլարյանը:

«Առաջիկա օրերին 40 հազար դրամ աջակցության տրամադրումը՝ Հայփոստի, Արցախփոստի միջոցով, կմեկնարկի: Բնակարանային հարցերի կոմիտեն այդ մասին արդեն ավելի մանրամասն կհայտարարի: Կարծում եմ սեպտեմբեր ամսվա վճարումները պետք է ավելի ժամանակին լինեն»,-մանրամասնեց Ա. Բեգլարյանը: Նրա խոսքով՝ կարևոր խնդիրներց է քաղաքացիների սպասարկման որակի բարձրացումը:

«Թեև տարբեր ոլորտներում հաջողություններ ունեցել ենք, որպեսզի քաղաքացիների ավելի պրոֆեսիոնալ, ինստիտուցիոնալ սպասարկում տեղի ունենա, վարչարարությունը թեթևանա, բայց այս տեսանկյունից շատ մեծ անելիքներ կան, այդ թվում՝ տեղեկատվական մեխանիզմներ կիրառելու,որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն իրենց համար անհրաժեշտ տեղեկություն կամ փաստաթղթեր ստանալու համար տարբեր մարմիններ այցելել: Սա կարևոր ուղղութուններից մեկն է,որն ուղիղ կերպով առնչվում է թվայնացման ծրագրերին:Այս ուղղությամբ գործընթացները դանդաղ են՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով, քանի որ տվյալների շտեմարանների փոխգործելիության խնդիր ունենք,այդ թվում նաև՝ Հայաստանի Հանրապետության հետ: Քանի դեռ այս խնդիրները իրավական ինստիտուցիոնալ լուծում չեն ստացել, ցավոք, չենք կարողանում հանրային ծառայությունների թվայնացման ոլորտում կտրուկ բարեփոխումների հասնել»,-ասել է Ա. Բեգլարյանը:

  • Կիսվել: