ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Tech Week Artsakh 2021-ն ամփոփեց իր աշխատանքները (լուսանկարներ)

Tech Week Artsakh 2021-ն ամփոփեց իր աշխատանքները (լուսանկարներ)

Այսօր՝ հուլիսի 5-ին, տեղի ունեցավ Tech Week Artsakh 2021-ի արդյունքների ամփոփում և փակման արարողություն:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Tech Week Artsakh 2021-ի ընթացքում տեղի են ունեցել 5 պանելային քննարկում, զուգահեռ ընթացող 6 միջոցառում և երեկոյան խարույկազրույցներ, եռօրյա Հակաթոն` ուղղված Արցախում համայնքների կառավարման միասնական հարթակի ստեղծմանը, Կորիզ գաղափարների մրցույթ՝ 7 մասնակից թիմերով և աննախադեպ մրցանակներով:

Ինչպես նաև Tech Week Artsakh 2021-ի շրջանակներում բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա Կարմիր շուկայում և «Հայքն Աշխարհին» ծրագրի մեկնարկի մասին եռակողմ փոխգործակցության հուշագիր ստորագրվեց: Tech Week Artsakh 2021-ի կազմակերպիչ, Instigate mobile-ի ֆինանսական տնօրեն և բիզնես գործառնությունների ղեկավար Սպարտակ Կյուրեղյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել միջոցառման կայացման գործում:

Բնութագրությունը հասանալի չէ

«Շնորհակալություն եմ հայտնում նախ ծնողներիս, որ որոշում կայացրեցին վերաբնակվել Բերձորում, և դրա շնորհիվ ես ծանոթացա Արցախին, նրա ամեն մի քարին ու թփին: Կոչ եմ անում բոլորին, մեր երեխաներին միշտ բերել ու մեր հայրենիքի սահմանով պտտեցնել, որպեսզի հասկանանք այդ հողի քաղցրությունը»,- նշեց Ս. Կյուրեղյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանն, օգտվելով առիթից, շնորհավորեց նաև ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ:

«Իրականում դրական լիցքերի հրավառություն էր այս երեք օրը: Համոզված եմ՝ պատահական չէ, որ այսօր ավարտվեց այս միջոցառումը ու բոլորս էլ մեր մեջ կարող ենք երդվել, որ նաև Սահմանադրության արժեքներին հավատարիմ կմնանք, հայոց միասնական հայրենիքի ապագային ու նպատակին»,- ընդգծեց Ա. Բեգլարյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ պետք է տեր կանգնել կրթությանը, քանի որ աշխարհի բոլոր հաղթանակները կերտվել են կրթությամբ:

«Եթե պատկերավոր ասեմ այն, ինչ զգում եմ, ապա կարող եմ ասել՝ մենք դուրս եկանք վերակենդանացման բաժանմունքից: Համոզված եմ, որ մենք նորից կրթությամբ հաղթելու ենք»,- շեշտեց Լուսինե Ղարախանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը այս միջոցառման հիմնական շահառուներից մեկն էր:

«Մենք մի փոքր աջակցել ենք Հակաթոնի կազմակերպմանը և պատրաստ ենք հետագայում ավելի մեծ պատասխանատվություն վերցնել մեզ վրա»,- ասաց նախարար Հայկ Խանումյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

ԱՀ Մշակույթի և երիտասարդության պալատը իր հյուրընկալ դռներն է բացել Tech Week Artsakh 2021 ծրագրի առջև և տնօրեն Զինա Գասյանը, ողջունելով բոլորին, նշեց. «Մենք ունեցանք ամենաթվային կոնֆերանսը: Հետարդյունաբերական շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների պայմաններում առաջնային է այդ ոլորտի իմացությունը, և հուսով եմ, որ այս կոնֆերանսի ընթացքում ստացած ձեր գիտելքները կօպտիմալացվեն և ձեր ուժերը կգեներացնեք Արցախի ապագայի հարցում ձեր դերակատարությունը ունենալու համար»,֊ մասնավորապես ասաց Զ. Գասյանը։

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: