հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ճանկաթաղի  դպրոցը համալրվել է նոր համակարգիչներով

Ճանկաթաղի դպրոցը համալրվել է նոր համակարգիչներով

Երեկ՝ հունիսի 14-ին, ԱՀ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի դպրոցին հինգ համակարգիչ է նվիրաբերվել։ Ծրագիրն  իրականություն է դարձել Առաջնորդության դպրոցի հիմնադիր, կրթօջախի բարեկամ Սամվել Մարտիրոսյանի աջակցությամբ:  

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ճանկաթաղի դպրոցի տնօրեն Էմմա Դանիելյանը նշել է,  որ երեխաները մեծ ոգևորությամբ ու սիրով են ընդունել համակարգիչները:
 
 «Դպրոցի համակարգիչներից 2-ը խնդրել եմ «Բեյզ Մեթըլս» ընկերությունից: Բացի այդ, համակարգիչներ ենք գնել նաեւ մեր դպրոցի` Ռուսաստանում բնակվող  նախկին ուսուցիչներից մեկի  ֆինանսական աջակցությամբ: Այս պահին դպրոցում 15 համակարգիչ ունենք, բայց սարքին  է ընդամենը 7-ը, որից 5-ը ստացանք երեկ` Սամվել Մովսիսյանի կողմից»,- ներկայացրել է Է. Դանիելյանը և ընդգծել` բարերարը մշտապես աջակցում է դպրոցին. մինչ այս նախաձեռնությունը` նա  կրթօջախին է նվիրել նաեւ պրոյեկտոր, երաժշտական գործիք,  մանրադիտակներ և 700 կտոր գիրք:

  • Կիսվել: