հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Թարգմանչաց տոնի առթիվ Սերժ Սարգսյանն այցելել է Արցախի Ամարասի վանական համալիր. տեսանյութ

Թարգմանչաց տոնի առթիվ Սերժ Սարգսյանն այցելել է Արցախի Ամարասի վանական համալիր. տեսանյութ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Թարգմանչաց տոնի առթիվ այցելել է Արցախում գտնվող Ամարասի վանական համալիր, տեղեկանում ենք Արցախի հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժից

Ամարասի վանական համալիրն այժմ վերանորոգվում է «Լույս» հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Նախորդ այցելության ժամանակ համալիրի անմխիթար վիճակը գրավել էր ՀՀ 3-րդ նախագահ, ‹‹Լույս›› հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրությունը, ինչից կարճ ժամանակ անց սկսվել են վանական համալիրի վերանորոգման աշխատանքները, որոնք ֆինանսավորում է «Լույս» հիմնադրամը:

  • Կիսվել: