հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թաղավարդում տեղի է ունեցել Արցախի պահեստազորի սպաների միություն Հասարակական Կազմակերպության վարչության հերթական նիստը

Թաղավարդում տեղի է ունեցել Արցախի պահեստազորի սպաների միություն Հասարակական Կազմակերպության վարչության հերթական նիստը

Արցախի պահեստազորի սպաների միություն Հասարակական Կազմակերպության վարչության հերթական նիստը տեղի ունեցավ այսօր, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքում։

Ինչպես տեղեկացրին Արցախի պահեստազորի սպաների միությունից, նիստի օրակարգային քննարկումներից էին
 
 ՀԿ ֊ի 2022 թվականի կիսամյակային ֆինանսական հաշվետվությունը,
 ՀԿ֊ի Արցախի Հանրապետությունում ունեցած դերի և գործունեության արդյունավետության բարելավման,
 ՀԿ անդամների ներգրավվածությունն երկրի անվտանգության ապահովման գործում,
 ՀԿ նոր անդամների անդամագրության և ակտիվության
և այլ կարևոր հարցեր։
 
Քննարկվեց նաև ՀԿ֊ի կազմավորման 2֊րդ տարեդարձին նվիրված համագումարի կազմակերպման հարցեր։
«Մենք` ամեն անգամ հերթական նիստի կազմակերպման տեղը փոխելով և ընտրելով Արցախի տարբեր համայնքներ, ուզում ենք կարևորել հայրենաճանաչողությունն ու հայրենիքի բոլոր հատվածների արժևորումը»,֊նշեց ՀԿ նախագահ Կարմեն Ասլանյանը։

  • Կիսվել: