ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՍԶՄ նախարարության մի խումբ աշխատակիցներ ՀՀ-ում մասնակցում են վերապատրաստման դասընթացների

ՍԶՄ նախարարության մի խումբ աշխատակիցներ ՀՀ-ում մասնակցում են վերապատրաստման դասընթացների

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության մի խումբ աշխատակիցներ՝ նախարար Արմինե Պետրոսյանի գլխավորությամբ, հունիսի 30-ից հուլիսի 4-ը ՀՀ-ում մասնակցում են վերապատրաստման դասընթացների:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից, դասընթացներն անց են կացվում ԱՀ ՍԶՄ նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանի գործուն աջակցությամբ և Հայ օգնության ֆոնդի ֆինանսավորմամբ։
 
Վերապատրաստման առաջին օրը մասնակիցները կատարեցին այցելություններ սոցիալական ծառայության կենտրոններ, մասնավորապես ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն»հիմնադրամ և «Նագաշյան մանուկների տուն», որտեղ ճգնաժամային միջամտության, կարճաժամկետ խնամքի ծառայության և վերականգնողական աշխատանքների միջոցով թիրախային աջակցություն է ցուցաբերվում լքված և բռնության ենթարկված անչափահասներին, որոնք ունեն վարքագծային, հուզական և հոգեբանական խնդիրներ:
 
Դասընթացի մասնակիցներին մանրամասն ներկայացվել է սոցիալական ծառայության կենտրոնների գործունեությունը՝ ընդգծվելով դրանց անհրաժեշտությունն առկա իրավիճակներում։
 
Դասընթացի մասնակիցների համար Միրա Անտոնյանը հանդես է եկել շնորհանդեսով՝ «Երեխաների պաշտպանության ներքին ռազմավարական կանոնները» թեմայով։

  • Կիսվել: