երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սյունիքի մարզպետը լսել է Արցախ մեկնելու անհնարինության պատճառով Գորիսում բնակվող արցախցիների մտահոգությունները

Սյունիքի մարզպետը լսել է Արցախ մեկնելու անհնարինության պատճառով Գորիսում բնակվող արցախցիների մտահոգությունները

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հերթական անգամ հանդիպել է Արցախ մեկնելու անհնարինության պատճառով Գորիսում ժամանակավորապես բնակվող արցախցիներին։ Այդ մասին ասված է մարզպետարանի Ֆեյսբուքի էջում։

«Մարզպետը խոսել է նրանց հետ կացարանների պայմանների ու կենցաղի կազմակերպման մասին, հետաքրքրվել խնդիրներով ու հոգսերով, լսել նրանց մտահոգությունները։

Ռոբերտ Ղուկասյանը կրկին վստահեցրել է, որ Սյունիքի մարզպետարանն իրենց կողքին է ու պատրաստ՝ արձագանքելու ծագած խնդիրների լուծմանը, աջակցելու ինչով հնարավոր է՝ դժվարությունները միասին դիմագրավելու համար»,- նշված է գրառման մեջ

  • Կիսվել: