ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանն ու Արայիկ Հարությունյանը քննարկվել են արցախա-ադրբեջանական շփման գծի իրադրությանը վերաբերող հարցեր

Սուրեն Պապիկյանն ու Արայիկ Հարությունյանը քննարկվել են արցախա-ադրբեջանական շփման գծի իրադրությանը վերաբերող հարցեր

Նոյեմբերի 26-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն:

Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Արայիկ Հարությունյանը Սուրեն Պապիկյանին հաջողություն է մաղթել երկրի համար բարդ այս ժամանակահատվածում պատասախանատու առաքելության իրականացման ընթացքում։

Հանդիպմանը քննարկվել են արցախա-ադրբեջանական շփման գծի իրադրությանը, ՌԴ խաղաղապահ զորախմբի առաքելության ընթացքին և Արցախի հետպատերազմյան վերականգնողական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։

 

 

  • Կիսվել: