երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում Արցախից տեղափոխված 10 ամսական երեխայի բրոնխից մեծ չափերի օտար մարմին է հեռացվել (տեսանյութ)

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում Արցախից տեղափոխված 10 ամսական երեխայի բրոնխից մեծ չափերի օտար մարմին է հեռացվել (տեսանյութ)

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 10 ամսական երեխայի բրոնխից մեծ չափերի օտար մարմին է հեռացվել. բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: Այս մասին հայտնում են ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում:

Արցախից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխայի մոտ ախտորոշվել է կոնստրուկտիվ բրոնխիտ: Գետնանուշով կոնֆետ ուտելու հետևանքով փոքրիկն ունեցել է խեղդվելու էպիզոդ:

Բրոնխոսկոպիայի ժամանակ պարզվել է, որ աջ գլխավոր բրոնխում կա խրված բավականին մեծ չափերի օտար մարմին, ինչը մեծ դժվարությամբ հաջողվել է հեռացնել ու փրկել փոքրիկի կյանքը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

  • Կիսվել: