հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սուր խնդիրները մեր հետագա ուշադրությունն են պահանջում. Պուտինը՝ ԼՂ կարգավորման մասին

Սուր խնդիրները մեր հետագա ուշադրությունն են պահանջում. Պուտինը՝ ԼՂ կարգավորման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովում ասել է, որ ԼՂ կարգավորման սուր խնդիրների համապարփակ լուծմանն ուղղված ջանքերը լրացուցիչ ուշադրություն են պահանջում։

Նեղ կազմով հանդիպման ժամանակ նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մեր հետագա ուշադրությունն են պահանջում, և ես համաձայն եմ գործընկերների հետ, որոնք արդեն խոսել են այս մասին, նաև հայ-ադրբեջանական համապարփակ կարգավորմանը հասնելու ջանքերին առնչվող հարցերը: Անշուշտ, դրանք սուր հարցեր են՛՛:

ՌԴ մախագահը նշել է, որր հոկտեմբերի վերջին Սոչիում կայացած եռակողմ բանակցությունները Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ՛՛լավ հիմք են ստեղծել սկզբունքային հարցերում ապագա փոխզիջումների համար՛՛։

՛՛Կարևոր է, որ համատեղ հայտարարությամբ ամրագրվել է հավատարմությունը բարձր մակարդակում ավելի վաղ՝ 2020 և 2021 թթ., ձեռք բերված համաձայնություններին, ինչպես նաև ընդգծվել է փոխգործակցության մեր համատեղ ձևաչափի հանգուցային կարևորությունը՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման հարցում՛՛,-ասել է նա:

Պուտինը հավելել է. ՛՛Միայն հետևողականորեն կատարելով այս պայմանավորվածությունները սահմանների սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների վերաբերյալ՝ մենք կարող ենք հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման: Հուսով ենք, որ դա ի վերջո թույլ կտա հասնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՛՛:

Նրա խոսքով՝ իր թվարկած հարցերին արդեն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցում, և դրանց անդրադարձ կարվի երևանյան հանդիպման ժամանակ:

  • Կիսվել: