կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստեփանակերտում ընդամենը մի քանի հարյուր մարդ է մնացել. ԿԽՄԿ

Ստեփանակերտում ընդամենը մի քանի հարյուր մարդ է մնացել. ԿԽՄԿ

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում ընդամենը մի քանի հարյուր մարդ է մնացել, այդ թվում՝ հիվանդներ, հաշմանդամներ, տարեցներ։

«Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեսակապով երեքշաբթի օրը ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչ Մարկո Սուչին՝ դատարկ քաղաքը բնորոշելով «սյուրելիստական»։

Նա տեսակապով միացել է Ժնևում կազմակերպված բրիֆինգին, ասելով, որ հիմա բարձրախոսներով փորձում են գտնել միայնակ ու լքված մարդկանց։

Մարկո Սուչին ասել է, որ փողոցներում պարեկություն է անում ադրբեջանական ոստիկանությունը։

  • Կիսվել: