Ստեփանակերտում տպավորություն էր, որ արկերով անկանոն անձրև էր գալիս․ ռազմական լրագրողը՝ «вДудь» հաղորդմանը
Յուրի Դուդը իր «вДудь» հաղորդման ժամանակ հարցազրույց է ունեցել НТВ հեռուստաընկերության ռուս լրագրող և ռազմական թղթակից Պավել Լոբկովի հետ։
Դուդը հետաքրքրվել է Լոբկովից պատերազմում իր առաջին փորձի մասին, որին ի պատասխան ռազմական լրագրողը նշել է, որ առաջինը նա եղել է Արցախյան առաջին պատերազմում։
Նա 1990 թվականին լրագրողը այցելել է Ղարաբաղ, 1992 թվականին Ստեփանակերտում ականատես է եղել մայրաքաղաքի գնդակոծություններին։ Նա խոսում է այն մասին, թե ինչպես է ադրբեջանական կողմը իրենց գրաված Շուշիից անկանոն ռմբակոծում Ստեփանակերտը և տպավորություններ էր, որ արկերով անկանոն անձրև էր գալիս։