Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքին մասնակցել է շուրջ 40,000 քաղաքացի
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 30-ին հրավիրված արտահերթ նիստին զուգահեռ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում կայացել է մեծ հանրահավաք:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
«Ստեփանակերտից և շրջաններից շուրջ 40,000 քաղաքացիների մասնակցությամբ հանրահավաքում, ի թիվս այլ ելույթների, ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարությունը», - ասված է հաղորդագրության մեջ։