չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ստեփանակերտում տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ և հանրահավաք․ նիստից հետո կոշտ հայտարարություն է տարածվելու․ «Ժողովուրդ»

Ստեփանակերտում տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ և հանրահավաք․ նիստից հետո կոշտ հայտարարություն է տարածվելու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ եւ հանրահավաք: Նկատենք՝ Ստեփանակերտում տեղի ունենալիք հանրահավաքն ու ԱԽ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 31-ին կայանալիք եռակողմ՝ Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիեւ եւ Վլադիմիր Պուտին հանդիպումից մեկ օր առաջ եւ իր մեջ ակնհայտ մեսիջներ է պարունակում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստից հետո կոշտ հայտարարություն է տարածվելու եւ Հայաստանի իշխանություններին հստակ մեսիջ է ուղղվելու, որ Արցախի ժողովուրդը դեմ է հարցի կարգավորման ամերիկյան կամ, այսպես ասած, արեւմտյան տարբերակին: Նրանք հայտարարությամբ ամրագրելու են, թե կողմ են միայն ռուսական տարբերակին: Նկատենք՝ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 27-ին՝ «Վալդայ» ակումբում ելույթի ժամանակ եւս նշեց. «Եթե հայ ժողովուրդը եւ նրա ղեկավարությունը ցանկանում է ստորագրել մի փաստաթուղթ, որով Ղարաբաղի սուվերենությունը զիջում են Ադրբեջանին, ապա դա հայ ժողովրդի եւ նրա իշխանության ընտրությունն է»:

Եվ նաեւ այս հայտարարություններն ու առկա տարբերակներն են պատճառ դարձել, որ Արցախը որոշել է կոշտ հայտարարությամբ հանդես գալ եւ ներկայացնել իր տեսակետն ու հստակ ասել, որ, բացի ռուսական տարբերակից, որեւէ այլ առաջարկ իրենց համար ընդունելի չէ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: