երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ստեփանակերտում տեղի է ունեցել Պարի միջազգային օրվան նվիրված համերգ

Ստեփանակերտում տեղի է ունեցել Պարի միջազգային օրվան նվիրված համերգ

Այսօր՝ ապրիլի 29-ին, Մշակույթի և երիտասարդության պալատում Աշոտ Բաբայանի անվան Արցախի պարի պետական անսամբլի և «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթի նախաձեռնությամբ տեղի է ունեցել համերգը Պարի միջազգային օրվա առթիվ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համերգի ընթացքում կատարումներով են ներկայացել նաև Ստեփանակերտի պարարվեստի պետական քոլեջի սաները:

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը շնորհավորելով բոլոր պարուսույցներին և պարողներին՝ իրենց տոն օրվա առթիվ, նշել է, որ պարը հայ ժողովրդի ինքնության հատկանիշներից է: «Պարով արտացոլվում է մեր նախնիների ու սերունդների ստեղծած մշակույթը:

Պարի միջոցով արտահայտվել են՝ թե՛ ռազմիկները, թե՛ աշխատավոր մարդիկ: Այն մեր կենցաղի մի մասն է»,- ասել է Լ. Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ նման համերգները շարունակական բնույթ կկրեն: Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը, պաշտոնատար այլ անձինք, մշակութային գործիչներ արվեստասեր հասարակություն:

 

 

 

  • Կիսվել: