երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ստեփանակերտում սոցցանցի միջոցով հափշտակել են շուրջ 22 հազար եվրո

Ստեփանակերտում սոցցանցի միջոցով հափշտակել են շուրջ 22 հազար եվրո

Արցախի քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել, սոցիալական ցանցի Whatsapp հավելվածի միջոցով՝ 480.000 եվրո գումարի նվիրատվության փոխանցման գործընթացի խոստման և փաստաթղթերի ձևակերպման պատրվակով, ուրիշի գույքը առանձնապես խոշոր չափերով հափշտակելու նպատակով, խաբեության և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս.Դ.-ի վստահությունը չարաշահելու եղանակով, Money Gram միջազգային բանկային փոխանցման համակարգի միջոցով անհայտ անձանց կողմից 22.026 եվրո հափշտակելու և Ս.Դ.-ին 11.134.338 ՀՀ դրամ գումարի առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը։

Նախաքննությունը շարունակվում է։

 
 
 

  • Կիսվել: