ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտում շարունակվում են Շուշիի Խ․ Աբովյանի և ՄՊՍԿ-ի համար նախատեսված շենքի վերապրոֆիլավորման աշխատանքները

Ստեփանակերտում շարունակվում են Շուշիի Խ․ Աբովյանի և ՄՊՍԿ-ի համար նախատեսված շենքի վերապրոֆիլավորման աշխատանքները

Ստեփանակերտի Անդրանիկ փողոցի հարակից տարածքում շարունակվում են նախկինում առկա երկհարկանի շենքի վերանորոգման և վերապրոֆիլավորման աշխատանքները։

Այդ մասին հայտնել են Արցախի Հանրապետության Քաղաքաշինության նախարարությունից։
 
Այն նախատեսվում է վերաշահագործման հանձնել որպես ուսումնական հաստատություն և ստեղածագործական կենտրոն, որում տեղակայված կլինեն Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցը և «Շուշիի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Возможно, это изображение в помещении
Շենքում իրականացվում են արտաքին և ներքին վերապրոֆիլավորման աշխատանքներ։
 
Շինաշխատանքներն իրականացվում են պետական ֆինանսավորմամբ, իսկ կապալառուն՝ «Վյաչեսլավ» ՍՊ ընկերությունն է։

  • Կիսվել: