չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ստեփանակերտում շախմատի մանկապատանեկան առաջնություն է կազմակերպվել

Ստեփանակերտում շախմատի մանկապատանեկան առաջնություն է կազմակերպվել

Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Շախմատի մարզադպրոցում ապրիլի 12-21-ն անց է կացվել պատանիների և աղջիկների շախմատի անհատական առաջնություն։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ շախմատի առաջնությունը կազմակերպվել է 8, 10, 12, 14, 16, 18 տարեկանների միջև։

«Առաջնությանը մասնակցել է 117 շախմատիստ, ովքեր լավ խաղ են ցուցադրել։ Նման առաջնությունները նպաստում են շախմատի հանրայնացմանն ու տարածմանը։ Մրցանակային տեղեր գրաված մասնակիցները Քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են պատվոգրերով ու դրամական պարգևներով»,-մեզ հետ զրույցում մանրամասնել է Շախմատի մարզադպրոցի տնօրեն Հակոբ Ավագյանը։

  • Կիսվել: