շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ստեփանակերտում կայացավ «Արցախյան հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» գրքի շնորհանդեսը

Ստեփանակերտում կայացավ «Արցախյան հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» գրքի շնորհանդեսը

Այսօր՝ հուլիսի 6-ին, Ստեփանակերտի Վալլեքս Գարդեն հյուրանոցային համալիրի դահլիճում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հրատարակած՝ «Արցախյան հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» գրքի շնորհանդեսը:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն ասել է, որ գրքի ստեղծման համար նախարարության անձնակազմն աշխատել է մոտ մեկ տարի:

Բնութագրությունը հասանալի չէ

Արտգործնախարարի խոսքով՝ գիրքը բաղկացած է երեք հիմնական մասից:

Բնութագրությունը հասանալի չէ

Առաջինը պատմական անդրադարձն է, որտեղ ներառված են պատմական անհրաժեշտ, կարևոր հասկացություններ թե´ Արցախի, և   թե´ Ադրբեջանի վերաբերյալ:
 
Երկրորդ մասն առընչվում է հակամարտությանը, նրա կարգավորման գործընթացի տարբեր ասպեկտներին: Երրորդում երկայացված են Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնադրույթները, այն երկրներն ու նրանց միավորումները, որոնք ճանաչել են Արցախի Հանրապետությունը և տարբեր բանաձևեր են ընդունել ի սատար Արցախի:

Հատուկ ընդգծված է խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը: Աշխատությունն օգտակար տեղեկություններ, փաստեր և խորհրդատվություն է պարունակում հասարակական, քաղաքական, գիտակրթական ոլորտների և տեղեկատվական դաշտի ներկայացուցիչների համար:

Բնութագրությունը հասանալի չէ

«Հակառակորդի կողմից տեղեկատվական պատերազմը շարունակվում է և էլ ավելի է ուժեղանալու մոտակա տարիների ընթացքում: Մենք պետք է կարողանանք պատշաճ ձևով պատասխանել նրա փաստարկներին և պատրաստ լինել ըստ ամենայնի պահպանել և պաշտպանել մեր դիրքերը»,-նշել է Դ. Բաբայանը:

Նա ընդգծել է, որ աշխատության նյութերը ներկայացված են փաստերի և խորհուրդների տրամաբանությամբ, ինչը թույլ է տալիս առավել համապարփակ պատկերացում կազմել շոշափվող թեմաների վերաբերյալ։

Կարևորելով աշխատությունն արտասահմանյան ընթերցողներին հասանելի դարձնելը` արտաքին գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց, որ շուտով լույս կընծայվի ռուսերեն տարբերակը, որի ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթացքում են:

Բնութագրությունը հասանալի չէ

Նախատեսվում է նաև անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իսպաներեն տարբերակների տպագրությունը, ինչն, ըստ Դ. Բաբայանի, կարող է ծառայել քաղաքական գործիչներին ու պետական կառույցների ներկայացուցիչներին՝ արտաքին լսարանի հետ շփումներում օգտագործելու համար:

Բնութագրությունը հասանալի չէ

 

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, կարևորելով ու արժևորելով աշխատությունը, համոզմունք է հայտնել, որ այն օգտակար է նաև երիտասարդների համար, ովքեր ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ:

 

 

 

 

Բնութագրությունը հասանալի չէ

ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանն էլ, ողջունելով նախաձեռնությունը, կարևորեց աշխատությունը` որպես ուղեցույց, որն անհրաժեշտ է ոչ միայն սկսնակների, այլև՝ գործող պետական, քաղաքական գործիչների համար:

«Կարևոր է տեղյակ լինել նախապատմությանը, բոլոր առանձնահատկություններին, փաստերին ու փաստաթղթերին, պետական դիրքորոշումներին, որպեսզի կարողանանք համակարգված գործողություններ կատարել և դիրքորոշումներ հայտնել, ինչպես նաև ամբողջության մեջ նույն լեզվով խոսել ու նույն եզրույթաբանությունն օգտագործել»,-ասել է Ա. Բեգլարյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

 

 

ԱՀ նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանն իր հերթին շեշտել է գրքում զետեղված տեղեկատվությունն արտաքին ու համապատասխան հարթակներում տարածելու և ինֆորմացիայի քարոզչության դաշտում թիմային աշխատանքի անհրաժեշտությունը:

 

 

 

Բնութագրությունը հասանալի չէԱՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության պետ-աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահրամ Պողոսյանն ընդգծել է արտգործնախարարության աշխատության նշանակությունը տեղեկատվական դաշտում, որի կարևորությունն ավելի է մեծանում` պայմանավորված ստեղծված իրավիճակով:
 
«Հանրային դիսկուրսի է դրվել, թե ինչ է քննարկվել արցախյան հակամարտության բանակցային գործընթացում, և, ընդհանրապես, կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հետ: Ես կարծում եմ, որ այս աշխատությունը շատ լավ հնարավորություն է առաջին հերթին ծանոթանալու մեր ոչ հեռավոր անցյալին, թե ինչ է կատարվել, ինչ է քննարկվել , և, ըստ այդմ, կատարելու անհրաժեշտ հետևություններ»,-հավելել է Վ. Պողոսյանը:

«Արցախյան հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» գիրքը տպագրվել է բարերարների աջակցությամբ:

Գլխավոր խմբագիրը ԱՀ ԱԳ նախարար, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանն է:

  • Կիսվել: