շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ստեփանակերտում կառուցվող թաղամասում մեկնարկել է հերթական բազմահարկ շենքի շինարարությունը

Ստեփանակերտում կառուցվող թաղամասում մեկնարկել է հերթական բազմահարկ շենքի շինարարությունը

Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցի հարակից տարածքում կառուցվող նոր թաղամասում մեկնարկել են թվով 3-րդ բազմահարկ շենքի կառուցման աշխատանքները:

 Այս մասին «Արցախպրես»-ին հայտնել են Արցախի Հանրապետության Քաղաքաշինության նախարարությունից:
 
Շենքը բաղկացած կլինի 3 մասնաշենքից և կունենա 9 հարկ։ Այժմ իրականացվում են մի մասնաշենքի հիմքի կառուցման աշխատանքները, իսկ մյուս երկուսինը կմեկնարկեն առաջիկայում։
 
Շենքի կառուցման աշխատանքները կատարում է «Պանտ» ՍՊ ընկերությունը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։

  • Կիսվել: