երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ստեփանակերտում իրար են բախվել 2 ավտոմեքենա. մեկ հոգի ստացել է մարմնական թեթև վնասվածք

Ստեփանակերտում իրար են բախվել 2 ավտոմեքենա. մեկ հոգի ստացել է մարմնական թեթև վնասվածք

Դեկտեմբերի 26-ին ժամը 22:25-ին ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Իսակով-Ստարավոյտովա փողոցների խաչմերուկում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ֆեյսբուքյան էջից։

Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 22:15-ի սահմաններում նշված փողոցների խաչմերուկում իրար են  բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 35-ամյա Խ.Հ.-ի և 39-ամյա Ջ.Ի.-ի վարած «Մերսեդես բենց»  և «Օպել աստրա» մակնիշի ավտոմեքենանները:

ՃՏՊ հետևանքով «Մերսեդես բենց»  մեքենայի վարորդը ստացել է գանգուղեղային տրավմա և վերին շրթունքի քերծված վերք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին

Անցանկալի երևույթները բացառելու նպատակով՝ խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։

  • Կիսվել: