չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել

Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցի 82/1 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Դեկտեմբերի 27-ին ժամը 17:37-ին Ստեփանակերտի բնակչից 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Թումանյան փողոցի բազմաբնակարան շենքի տներից մեկում բռնկված հրդեհի մասին։

Օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել հրշեփ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը։
Հրդեհն արագ մարվել է ձեռքի միջոցներով և չի տարածվել ամբողջ բնակարանում։

Ամբողջությամբ այրվել է խոհանոցի օդորակիչը։

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։

  • Կիսվել: