շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստեփանակերտում ձեռքի աշխատանքների ցուցահանդես-մրցույթ է կազմակերպվել (լուսանկարներ)

Ստեփանակերտում ձեռքի աշխատանքների ցուցահանդես-մրցույթ է կազմակերպվել (լուսանկարներ)

Այսօր՝ մարտի 16-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի Նախազորակոչային պատրաստության և արտադպրոցական ծրագրերի վարչության արտադպրոցական ծրագրերի բաժնի կողմից Ստեփանակերտի և շրջանների մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների միջև ձեռքի աշխատանքների ցուցահանդես-մրցույթ է կազմակերպվել` նվիրված կանանց միամսյակին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մրցույթի նպատակն էր նպաստել աշակերտների գեղագիտական դաստիարակությանը և ստեղծագործական ունակությունների զարգացմանը, աջակցել գործնական հմտությունների ձեռքբերմանը, ինչպես նաև ամրապնդել Ստեփանակերտի և շրջանների մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների միջև կապը:

Нет описания.

Нет описания.
Ցուցահանդեսին  ներկայացվել են անսահմանափակ քանակով ձեռքի աշխատանքներ՝ «գորգագործություն», «գոբելեն», «խեցեգործություն»,  «հուլունքագործություն», «նկարչություն»,  «քանդակ» և այլ ճյուղերից, որոնք խորհրդանշում էին Մայրության և գեղեցկության խորհուրդը: Բոլոր ՄՊՍԿ-ների ներկայացրած աշխատանքներին ծանոթանալուց հետո մրցույթի հանձնաժողովի անդամները  որոշել են հաղթողներին: Нет описания.Մրցանակային առաջին տեղն է գրավել Ասկերանի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը,երկրորդ տեղում Ստեփանակերտի, իսկ երրորդ տեղում՝ Մարտակերտի ՄՊՍԿ-ներն էին:

Нет описания.

Нет описания.

  • Կիսվել: