երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնության արցախցի մեդալակիրներին

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնության արցախցի մեդալակիրներին

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ դիմավորել են Սերբիայի Բելգրադ քաղաքում կայացած Եվրոպայի ավանդական կարատեի առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցրած Միխայիլ Մխիթարյանին, Նիկո Պողոսյանին և Վարդան Ղալայանին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մարզիկներին դիմավորելու էին եկել ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանը, ԱՀ օլիմպիական կարատեի և ավանդական կարատեի ֆեդերացիաների նախագահ Լեռնիկ Ղալայանը, սպորտի բնագավառի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատները, համաքաղաքացիներ։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

 

Բնութագրությունը հասանալի չէԱռաջնությունում 21-35 տարեկանների անհատական կատա մրցաձևում առաջին տեղը գրաված 22-ամյա Միխայիլ Մխիթարյանը 18 տարի է, ինչ զբաղվում է այս մարզաձևով :«Դժվար էր ոսկե մեդալ նվաճելը, քանի որ մրցակիցներս լավ էին պատրաստվել: Սակայն ավելի դժվար էր Եվրոպայի ավանդական կարատեի գործող չեմպիոնի տիտղոսը պահելը, բայց այն ինձ մոտ ստացվեց. կրկին ոսկե մեդալ բերեցի Արցախ:
 
Շարունակելու եմ մարզվել, որպեսզի հաջորդ տարի նորից դառնամ չեմպիոն», - նշեց Մ.Մխիթարյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

 

 

18-20 տարեկանների անհատական կատա մրցաձևում երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրած Նիկո Պողոսյանը առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնությանը և վստահ է, որ հաջորդ անգամ չեմպիոնի մեդալով կվերադառնա, քանի որ մարզվում է՝ բարձրացնելու պատրաստվածության մակարդակը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

 

Մեր զրուցակցի խոսքով՝ թիմային կատա մրցաձևում 3 հոգով գրավեցին երրորդ պատվավոր տեղը:

Միխայիլ Մխիթարյանի անհատական մարզիչ Աշոտ Մխիթարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պատրաստվում են հաջորդ տարի Լեհաստանում կայանալիք աշխարհի ավանդական կարատեի առաջնությանը:

  • Կիսվել: