հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ստեփանակերտում դիմավորել են ավանդական կարատեի աշխարհի առաջնության արցախցի փոխչեմպիոնին

Ստեփանակերտում դիմավորել են ավանդական կարատեի աշխարհի առաջնության արցախցի փոխչեմպիոնին

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում դափնեպսակներով և աղուհացով դիմավորել են ավանդական կարատեի աշխարհի 21-րդ առաջնության արծաթե մեդալակիր, արցախցի մարզիկ Տիգրան Գևորգյանին։

«Արցախպրես»-ի թղթակցին Տիգրան Գևորգյանն նշել է, որ նոյեմբերի 15-20-ը Սլովենիայում կայացած աշխարհի առաջնությանը մասնակցել է  ՀՀ-ի հավաքականի կազմում։

«Առաջնությանը մասնակցում էին աշխարհի ամենաուժեղ, լավագույն թիմերը, որոնք ներկայացնում էին՝ Ռումինիան, Բրազիլիան, Եգիպտոսը, Իտալիան։ Ունեցա հինգ մենամարտ, որից չորսն անընդմեջ հաղթեցի լեհ, բրազիլացի, ռումինացի մրցակիցներին:

Եզրափակչում, սակայն,  անհաջողության պատճառով գրավեցի երկրորդ հորիզոնականը», - նշել է աշխարհի առաջնության փոխչեմպիոնը՝ հավելելով, որ իր հաղթանակը նվիրում է զոհված ընկերներին:

Տ. Գևորգյանը հավաստիացնում է, որ  շարունակելու է մարզվել ու պատրաստվելու է գալիք տարվա Եվրոպայի առաջնությանը՝ ցույց տալով արցախցու ուժը։

 


 

 

  • Կիսվել: