Ստեփանակերտում դի է հայտնաբերվել՝ մերկ վիճակում
Օգոստոսի 30-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1948թ.ծնված Ս. Ծ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ ներկայացել է Ստեփանակերտ քաղաքի Վ. Մամիկոնյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկը, որտեղ մերկ վիճակում գետնին ընկած հայտնաբերել է ընկերոջ՝ 1964թ.ծնված Ա. Հ.-ի դիակը: Այս մասին հայտնում են ԱՀ ոստիկանությունից։
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: