հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ստեփանակերտում բեմադրվել է «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացումը

Ստեփանակերտում բեմադրվել է «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացումը

Այսօր` հունիսի 5-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում բեմադրվել է «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացումը` ըստ Նարինե Աբգարյանի համանուն վեպի: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ներկայացումը բեմադրել է Նյու Յորքից ժամանած ռեժիսոր Կարինե Քոչարյանը։

Բեմից ներկայացվող պատմությունը դատարկվող գյուղի մասին է, որտեղ իրենց կյանքի ավարտին են սպասում ծերերը։ Այստեղ, սակայն, կյանք է ծնվում` որպես ապրել շարունակելու կամք։
 
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Սամվել Եվրիյանը, ով ներկայացման գլխավոր դերակատարներից է, մեզ հետ զրույցում նշում է, որ գյուղը բնակչությունից զրկվել է սովի, պատերազմի, երկրաշարժի պատճառով։
 
«Այստեղ շեշտադրվում է այն հանգամանքը, որ գյուղացիները չեն լքել հայրենի եզերքը»,-ընդգծում է դերասանը։
 
Նա համոզված է` ներկայացումը արցախցիների մեջ կամրապնդի այն գաղափարը, որ ոչ մեկը չպիտի լքի իր հայրենիքը:

  • Կիսվել: