չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքերից գնդակոծել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկությունը. ՌԴ ՊՆ

Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքերից գնդակոծել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկությունը. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանությկան նախարարության տարածած հաղորդագրությունից:

՛՛Պահպանվում է Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը:

Արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Ստեփանակերտ (Խանքենդի) քաղաքում անհայտ անձը դիպուկահար զենքերից գնդակոծել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկությունը: Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համատեղ, տվյալ փաստի առնչությամբ քննություն է անցկացնում:

Ի կատարումն մարտական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների ՝ Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների կողմից շարունակվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի հանձնումը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Հոկտեմբերի 2-ի դրությամբ հանձնվել է ՝ 76 միավոր զրահատեխնիկա, 92 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 111 միավոր ՀՕՊ միջոցներ, 95 միավոր դաշտային հրետանային հրանոթներ, ՀԿՌՀ-ներ և ականանետեր, ավելի քան 6,3 հազար միավոր հրաձգային զենք և հակատանկային միջոցներ, շուրջ 14,4 մլն զինամթերք՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: