հինգշաբթի, դեկտեմբեր 9
9 / 12 / 2021
Ստեփանակերտի Թումանյան փողոցի վրա կառուցվող բնակելի շենքի շինարարական աշխատանքներն ավարտման փուլում են

Ստեփանակերտի Թումանյան փողոցի վրա կառուցվող բնակելի շենքի շինարարական աշխատանքներն ավարտման փուլում են

Ստեփանակերտի Թումանյան փողոցի վրա կառուցվող 108 բնակարանանոց բնակելի շենքի շինարարական աշխատանքներն ավարտման փուլում են։ ️️Ներկա դրությամբ ընթանում են ներքին հարդարման աշխատանքներ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:

Շինարարությունն իրականացնում է «Քարավան » ՍՊԸ-ն: Նոր թաղամասը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Բնակարանները կտրամադրվեն Շուշի և Հադրութ քաղաքներից տեղահանված, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքներին:

 

  • Կիսվել: