երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ստեփանակերտի շախմատի մարզադպրոցում հուշամրցաշար է կազմակերպվել

Ստեփանակերտի շախմատի մարզադպրոցում հուշամրցաշար է կազմակերպվել

Նախօրեին Ստեփանակերտի Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում կազմակերպվել է շախմատի հուշամրցաշար՝ նվիրված Արցախյան առաջին գոյապայքարի անմահ հերոս Սամվել Սաֆարյանի հիշատակին, ով Ստեփանակերտի Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի ուսմասվարն էր։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հուշամրցաշարը կազմակերպվել է Արցախի շախմատի ֆեդերացիայի տնօրինության կողմից:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

«Քսան տարուց ավելի է, ինչ Սամվել Սաֆարյանի հիշատակին նվիրված հուշամրցաշար է անցկացվում Շախմատի մանակապատանեկան մարզադպրոցում։ Բնավորությամբ շատ բարի ու հայրենասեր էր նա։ Արցախյան առաջին գոյապայքարի ժամանակ նետվեց մարտի՝ իր կյանքը զոհելով հանուն Արցախի վառ ապագայի։ Հենց նրա նման հայրենասեր մարտիկների շնորհիվ է, որ զարգացավ բանակաշինությունը և մենք կարողացանք հաղթանակ տոնել այդ պատերազմում»,- մեզ հետ զրույցում նշել է Ստեփանակերտի Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն, գլխավոր մրցավար Հակոբ Գրիգորյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Հ. Գրիգորյանի խոսքով՝ նմանատիպ հուշամրցաշարերը շատ մեծ կարևորություն ունեն մատաղ սերնդի դաստիարակման գործում:

«Այսպիսի հուշամրցաշարերի կազմակերպումը մեծ խթան է հանդիսանում մատաղ սերնդի դաստիարակման կարևոր և լուրջ գործում: Սամվել Սաֆարյանի հիշատակին նվիրված այսօրվա հուշամրցաշարը ևս մի հայրենասիրական դաս է, որի նպատակն է սերունդներին ասել, որ պայքարը պետք է շարունակել՝ մեր կորցրածը հետ վերադարձնելու համար»,- ընդգծել է մեր զրուցակիցը:

Բնութագրությունը հասանալի չէ

Հուշամրցաշարին ներկա էր նաև Սամվել Սաֆարյանի միակ ժառանգը՝ Գեղանուշ Սաֆարյանը, ով մեծ հպարտությամբ էր խոսում հոր կատարած հայրենանվեր գործերի մասին։

Բնութագրությունը հասանալի չէ

«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Արցախի շախմատի ֆեդերացիայի տնօրինությանը՝ ամեն տարի հորս հիշատակին հուշամրցաշար կազմակերպելու համար: Կարևորելով Արցախում շախմատի զարգացումը և շարունակելով հորս դրած հիմքը՝ այսօր այն զարգացնում և խորացնում են Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի սաները, ովքեր տարբեր մրցաշարերում գրավում են մրցանակային տեղեր և ունենում բազմաթիվ հաջողություններ»,- նշել է Գ. Սաֆարյանը:

  • Կիսվել: