երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստեփանակերտում հաշվառված փոխադրամիջոցների սեփականատերերը գույքահարկի խնդիրը կլուծեն Երևանում

Ստեփանակերտում հաշվառված փոխադրամիջոցների սեփականատերերը գույքահարկի խնդիրը կլուծեն Երևանում

Ստեփանակերտում հաշվառված փոխադրամիջոցների սեփականատերերը գույքահարկի պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանք կարող են ստանալ աշխատանքային օրերին։

Արցախի տեղեկատվական շտաբի Ֆեյսբուքի էջում հրապարակվել է Ստեփանակերտի քաղաքապետարանի հայտարարությունը:

«Հարգելի՛ հայրենակիցներ, Ստեփանակերտ քաղաքում հաշվառված փոխադրամիջոցների սեփականատերերը գույքահարկի պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքներ կարող են ստանալ աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-13:00-ին, հետևյալ հասցեում՝ ք. Երևան, Աբովյան 9, 3-րդ հարկ, N310 սենյակ։

Հեռ.՝ 012-37-77-65:

Ծանոթություն. Վերոնշյալ տեղեկանքները տրվում են տրանսպորտային միջոցի օտարման կամ տեխնիկական զննություն անցկացնելու համար»,- նշված է հատարարության մեջ:

  • Կիսվել: