հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ստեփանակերտի որոշ հասցեներ ժամանակավորապես կհոսանքազրկվեն

Ստեփանակերտի որոշ հասցեներ ժամանակավորապես կհոսանքազրկվեն

«Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ վաղը՝ հունիսի 24-ին, ժամը 10:00-14:00-ն ընթացիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն Ստեփանակերտ քաղաքի որոշ հասցեների հանրային բաժանորդներն ու հիմնարկ ձեռնարկությունները:

Ինչպես մանրամասնում են «Արցախէներգո» ՓԲԸ-ից՝ նշված ժամանակահատվածում կհոսանքազրկվեն՝ Պուշկինի 8-20, Փետրվարի 20 փողոցի 12-19, Ա.Մանուկյան փողոցի կենտ բնակելի շենքերը, 4ա, 120, 120ա, Թումանյան 46.52-97ա, Սպանդարյան 4-41, Արցախ թաղամասի 1, 2, 3, 4 բնակելի շենքերը, Տ.Մեծի 37, 42, 71-85, Մարտունի 64-95, Ա.Խաչատրյան 24,26,33, Մետաքսագործների 3,5,5ա.9,14,18,Պերվոմայսկայա 7-20, Կամոյի 2-12 փողոցները հարող բաժանորդներն ու հիմնարկ ձեռնարկությունները: ԱՀ Ազգային ժողովի աշխատակազմի, Կրթության և գիտության նախարարության, Արցախի ազատամարտիկների միության շենքերը, «Մշակույթի և երիտասարդության պալատ», «Ստեփանակերտի տուն-ինտերնատ», թիվ 1 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ները, «Պետրոլ Սերվիս» թիվ 2 բենզալցակայան, «Արցախբանկ», «Սիր Կապ Արմենիա», «Ստեփանակերտի կոնյակի գործարան», ՓԲԸ-ները, «Էդ-ԷՄ», «ԱՆՏ», «ՀԱՅԴՈՒԿ», «Երևան», «ԷԿԱ», «Ֆլորենս Գարդեն» ՍՊԸ-ները, «Նորայր Ղազարյան» ԱՁ-ն և «Բարձր տեխնոլոգիանների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամը:

  • Կիսվել: