հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ստեփանակերտի խորովածանոցներից մեկում բռնված հրդեհը մարվել է

Ստեփանակերտի խորովածանոցներից մեկում բռնված հրդեհը մարվել է

Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում հունիսի 5-ին, ժամը 00։07-ին քաղաքացին հաղորդում է տվել, որ Ստեփանակերտ քաղաքի Իվանյան փողոցում, նախնական տվյալներով, խորովածանոցի տանիքում բռնկված հրդեհի մասին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՊԾ-ի ֆեյսբուքյան էջից։

«Ահազանգը ստանալուց անմիջապես հետո` հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու և բնակչությանը համապատասխան օգնություն ցուցաբերելու նպատակով, ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ`կանչի վայր են մեկնել հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը։

Հրդեհը մարվել է 00։22-ին, լիամարվել` 00։36-ին։

Մասնակի այրվել է խորովածանոցին կից ծածկի առաստաղի փայտյա կոնստրուկցիան և ծխահարվել է թիթեղյա շերտը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ստուգմամբ զբաղվում է ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։

  • Կիսվել: