հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ստեփանակերտի կենտրոնական շուկան շարունակում է գործունեությունը

Ստեփանակերտի կենտրոնական շուկան շարունակում է գործունեությունը

Արդեն 9-րդ օրն է Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:

«Արցախպրես»-ը շրջայց է կատարել և ծանոթացել Ստեփանակերտի կենտրոնական շուկայում գործունեությանը շրջափակման պայմաններում:

Իրավիճակով պայմանավորված՝ չնայած ներկրվող բանջարեղենի որոշ տեսակների սղությանը, մայրաքաղաքի կենտրոնական շուկան շարունակում է իր գործունեությունը:

Այստեղ շարունակում են պատրաստել արցախյան ավանդական «ժենգյալով» հացը, վաճառել մնացած բանջարեղենը, տեղական ու ներկրվող մրգատեսակներ, ընդեղեն, չրեր, տեղական միս և այլն:

 

  • Կիսվել: