կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ստեփանակերտի «Բարդակը» վերաբացվել է Երևանում

Ստեփանակերտի «Բարդակը» վերաբացվել է Երևանում

Ստեփանակերտի միակ փաբի՝ «Բարդակի» տերն Արցախից տեղահանվելուց հետո նույն իր փաբը բացել է Երևանում։

Երևանյան «Բարդակը» արցախյանից տասն անգամ մեծ է․ Ազատն ասում է՝ Երևանում պետք է ավելի լավը ստեղծի․ դա միակ պայմանն է, որ իրեն լրիվ պարտված չզգա։
 
Փաբի հիմնադիրը (որը երկու պատերազմների մասնակից է)՝ Ազատ Ադամյանը, փաբի դուռը փոխել էր Տիգրանակերտի թանգարանից բերված փայտե դռնով, բակում Խնածախից բերված «Սմերչի» արկ կար, փաբի ներսում էլ երկու ցուցանակ էր կախել՝ Թալիշ գյուղի գյուղապետարանինն ու դեպի Տիգրանակերտ տանող ճանապարհինը։
 
Չնայած տեղահանության բարդություններին՝ այդ երկու ցուցանակն Ազատն իր հետ խնամքով հասցրել է Երևան։

  • Կիսվել: