չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում 40-ամյա տղամարդը ատրճանակով ինքնասպանություն է գործել

Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում 40-ամյա տղամարդը ատրճանակով ինքնասպանություն է գործել

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 06:30-ին, Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների փողոցում գտնվող Ազատամարտիկների անվան պուրակում դի կա։

Անմիջապես դեպքի վայր մեկնած ոստիկանության փորձաքրեագիտական բաժնի ծառայողները և քննչական կոմիտեի օպերատիվ քննչական խումբը պարզել են, որ դիակը հանդիսանում է Ստեփանակերտ քաղաքի 40-ամյա բնակիչ Ա.Ա.-ն։

Ըստ ԱԳ ոստիկանության հաղորդագրության՝ վերջինս, ս.թ. հոկտեմբերի 17-ին, ժամը 04:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում իրեն պատկանող ատրճանակով ինքնասապանություն է գործել:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։

  • Կիսվել: