շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին «Մերսեդես» է շրջվել. 32–ամյա ուղևորը մահացել է

Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին «Մերսեդես» է շրջվել. 32–ամյա ուղևորը մահացել է

Արցախում` Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին, այս գիշեր վթար է տեղի ունեցել, որի հետևանքով 32-ամյա տղամարդ է մահացել։

Այս մասին հայտնում է ԱՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
 
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին` ժամ 01:25-ի սահմաններում։ Ասկերան քաղաքի 1994թ. ծնված բնակիչը, վարելով իրեն պատկանող «Մերսեդես Բենս C200» ավտոմեքենան, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում կորցրել է մեքենայի նկատմամբ լիարժեք կառավարումը, բախվել հողաթմբին և շրջվել։
 
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն, իսկ ուղևորը՝ նույն քաղաքի բնակիչ, 1989թ. ծնված Գագիկ Համբարձումյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
 
Արցախի քննչական կոմիտեում քրգործ է հարուցվել ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը)։

  • Կիսվել: