հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սոս համայնքի «Երկարօրյա դպրոց»-ն արդեն երկամյա փորձ ունի. տնօրենն անդրադարձել է ծրագրի արդյունքներին ու խնդիրներին

Սոս համայնքի «Երկարօրյա դպրոց»-ն արդեն երկամյա փորձ ունի. տնօրենն անդրադարձել է ծրագրի արդյունքներին ու խնդիրներին

Մարտունու շրջանի Սոս համայնքի Հայկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում «Երկարօրյա դպրոց» ծրագիրը գործում է արդեն երկու տարի:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սոս համայնքի դպրոցի տնօրենը գոհունակություն է հայտնել ծրագրից, միաժամանակ նշելով, որ այս ընթացքում կազմակերպչական որոշ դժվարությունների են բախվել:

Нет описания.

«Ճաշարանի համար օգտագործում ենք դասասենյակներից մեկը, սակայն խոհանոցը գտնվում է դրսում, իսկ սննդի ու սպասքի տեղափոխումը բավական ծանր ու դժվար է: Այդ հանգամանքը, սակայն չի խանգարում, որպեսզի մեր խոհարարներն աշակերտների համար շատ համեղ ճաշեր պատրաստեն»,-տեղեկացրել է տնօրենը:

Нет описания.

Նրա խոսքով՝ «Երկարօրյա դպրոց» ծրագիրը նպատակաուղղված է երեխաների սոցիալական և մտածողության զարգացմանը, աշխարհայացքի ձևավորմանը: «Կարծես դասապատրաստումը հետին պլան է մղվել: Դրա համար որոշել ենք աշնանային արձակուրդների ընթացքում ժողով կազմակերպել և «Երկարօրյայի» ուսուցիչների հետ միասին այնպիսի ծրագիր մշակել, որպեսզի բոլորիս համար լինի ընդհանուր: Ըստ այդմ՝ կորոշենք, ո՞ր տնային աշխատանքն է նպատակահարմար կատարել դպրոցում, ո՞ր դասերին ավելի շատ ուշադրություն դարձնեն, իհարկե նաև՝ հաշվի առնելով երեխաների կարծիքը»,-հավելել է Մ. Վանյանը՝ նշելով, որ ծրագիրը հնարավորություն է տալիս նպատակային ու արդյունավետ կազմակերպել առավոտյան ժամը 09:00-ից մինչև երեկոյան ժամը 17:30 կրթօջախում գտնվող երեխաների ժամանակը:

Нет описания.

Ծրագրում ընդգրկված են 1-8-րդ դասարանների աշակերտները: Մեր զրուցակցի համոզմամբ՝ ծրագիրն առավել արդյունավետ կլինի,եթե բոլոր օղակներն աշխատեն համատեղ ու համագործակցելով:

  • Կիսվել: